‘
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ռուսաստանի մուսուլմաններին կոչ էր արել Մյանմայում ռոհինջա մուսուլմաններին ճնշելու պատճառով դուրս գալ հանրահավաքի, իսկ հետո էլ սպառնացել էր հրաժարվել այդ հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը պաշտպանելուց:
Ըստ քաղաքագետ, Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովի՝ Ռամզան Կադիրովը հավակնում է Ռուսաստանի բոլոր մուսուլմանների առաջնորդի կարգավիճակին: «Անկախ նրանից, թե ինչ է կատարվում Մյանմայում, հանրահավաքներ անցկացնելու առիթը համընկավ Ռուսաստանում քաղաքական մեծ սեզոնի մեկնարկին, և Կադիրովն ապացուցեց, որ ինքը նշանակալի մոբիլիզացիոն ռեսուրսներ ունի և կարող է հանրահավաք անցկացնել Մոսկվայում, էլ չասած Գրոզնիի մասին»: Հայտարարելով, թե ինքը «Պուտինի հետևակայինն» է, Կադիրովը հասկանում է, որ Պուտինը ժամանակը նախագահի պաշտոնում շուտով ավարտվելու է, և ինքը պետք է ապահովի իր քաղաքական կենսագործունեությունը ետպուտինյան շրջանում:
Ըստ փորձագետի՝ Ռուսաստանի քաղաքական գծին դեմ գնալու վերաբերյալ Կադիրովի հայտարարությունն ընդամենը թեստ էր երկրի ներսում իր կարգավիճակի վերաբերյալ: Այդ հայտարարությանը հաջորդել էր Պուտինի խոսքը, թե՝ տարածաշրջանների ղեկավարները սեփական կարծիքի իրավունք ունեն արտաքին քաղաքական հարցերում, և այդ խոսքը հակասում էր Պուտինի նախկին ասածին, թե՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները կարող են ձևավորել միայն նախագահը, վարչապետը և արտգործնախարարը: Այնպես որ՝ Պուտինի վերջին հայտարարությունը, ինչպես նաև՝ հանրահավաքը չցրելու՝ ռուսաստանյան իշխանությունների որոշումը, կարելի է համարել Կադիրովի աներկբա հաջողությունը, նշել է Դուբնովը:
Փոխանցում է BBC-ն:
‘