‘
ԿԺԴՀ-ն ուշադրություն կդարձնի Ջոն Բոլթոնի նշանակմանը ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում, քանի որ նա չափազանց նշանավոր անձ է: Ընդ որում՝ Թրամփի այդ քայլը խոսում է նաև այն մասին, որ ամերիկյան առաջնորդն սպառում է առանցքային պաշտոնների թեկնածուներին, կարծում է ՌԱԱ Հեռավոր Արևելքի ինստիտուտի կորեական հետազոտությունների առաջատար մասնագետ Կոնստանտին Ասմոլովը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է փոփոխություն կատարում իր արտաքին քաղաքականության թիմում:
Սպիտակ տունը ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնից Հերբերտ Մաքմասթերի հեռացումը, ինչպես նաև ավելի վաղ՝ Ռեքս Թիլերսոնի ազատումը պետքարտուղարի պաշտոնից, հիմնավորել է արտաքին քաղաքական բլոկը թարմացնելու անհրաժեշտությամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ պատմական գագաթնաժողովից առաջ, որը պետք է կայանա մինչև մայիսի վերջը:
Ջոն Բոլթոնը նախկինում զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը և հայտնի է իր «գիշատիչ» հայացքներով ՌԴ-ի, ԿԺԴՀ-ի և Իրանի նկատմամբ: Վերջին երկուսի դեպքում նա հանդես է գալիս ռազմական ուժ կիրառելու օգտին: Մոսկվայում Հյուսիսային Կորեայի դեսպանատանը նա նույնիսկ արժանացել է «գազանի պես՝ խելքը կորցրած» բնութագրին:
Փոխանցում է ria.ru-ն:
‘