‘Փորձագետ. Մադուրոյի դեմ մահափորձը վարկած է՝ առանց ապացույցների’

2007

Արդյո՞ք Կարակասում անօդաչու սարքերի իջոցով կազմակերպված պայթյունը մահափորձ էր Վենեսուելայի նախագահի դեմ, թե՞ դա ընդամենը մահափորձի բեմականացում էր: Այս և այլ հարցեր են մտահոգում համաշխարհային հանրությանը և ԶԼՄ-ներին:

«Ոչ, այն պնդումը, թե դա մահափորձ էր, չի կարելի «հալած յուղի» տեղ ընդունել,- հայտարարել է Control Risks-ի Վենեսուելայի հարցերով վերլուծաբան Ռաուլ Գայեգոսը:- Վենեսուելայում իրականությունը շատ ավելի բարդ է,  դա մենք տեսնում ենք տարիներ շարունակ: Հատկապես բացահայտ դա երևում էր Չավեսի օրոք: Նա, ինչպես և Մադուրոն, բազմիցս, չներկայացնելով որևէ ապացույց, մեղադրել է կոլումբիացի և այլ քաղաքական գործիչների, թե իբր նրանք փորձել են սպանել իրեն: Մինչև հիմա էլ ոչ մի ապացույց չի ներկայացվել: Դրա համար էլ այս «մահափորձը» նույնպես կասկածելի է:

Մադուրոյի ձեռնարկելիք քայլերը, դատելով անցյալ փորձից, ավելի կմեծացնեն լարվածությունը երկրում: Իշխանությունները ագրեսիվ են գործում, ձերբակալում են նրանց, ում թշնամի են համարում,  «զտումներ» են անցկացնում հատկապես ուժային կառույցներում, պետանվտանգության, ընդդիմության, «չավիստների» շարքերում: Մադուրոյի օրոք այլախոհական շարժումը թափ է հավաքում:

Վերջին վեց ամիսներին կառավարությունն ակտիվորեն իրականացրել է զինծառայողների ձերբակալություններ, որոնք ընդամենը դժգոհություն են հայտնել նախագահի վարած քաղաքականությունից»,- ընդգծել է վերլուծաբանը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ռոուհանին՝ պատժամիջոցների մասին. «Ամերիկան կզղջա»’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ’