‘Փորձագետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն կազմակերպությունը չէ, որը որոշում է`լավաշը հայկակա՞ն է, թե ոչ’

968

ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն կազմակերպությունը չէ, որը որոշում է`լավաշը հայկակա՞ն է, թե ոչ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայկական խոհարարության ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն բավականին ճարպիկ կազմակերպություն է, և ես անիմաստ եմ համարում մեր ազգային արժեքները նման «աճուրդին» ներկայացնելը, նշել է խոհարարը: Մամուլյանը բացասական է գնահատել նաև այն, որ հարևան-երկրներն սկսել են վիճարկել լավաշի պատկանելիությունը: Հիշեցնենք, որ իրանական կողմից բազմաթիվ անգամ կարծիքներ են հնչեցվել, որ լավաշը հանդիսանում է իրանական հնագույն հացի տեսակ: Ըստ փորձագետի՝ բավական է համեմատել լավաշի պատրաստման տեխնիկան, որպեսզի հասկանաս այդ վեճի անհիմն լինելը: «Եթե մասնակցում ես վեճի, ապա ինքդ ես սկսում կասկածել քո ճշմարտացիության վրա»,-նկատել է Մամուլյանը:

Այն, որ հայկական լավաշը 2014 թվականին ներկայացված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության  մշակութային ոչ նյութական արժեքների ժառանգության ցանկում ընդգրկելուն, ավելի վաղ հաղորդել էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նշենք, որ այդ ցանկում արդեն տեղ են գտել մեր «Սասունցի Դավիթ» էպոսը, խաչքարերի արվեստը և դուդուկի երաժշտությունը:

Նախորդ հոդվածը‘Անկումը հանքարդյունաբերության և հանքավայրերի շահագործման ոլորտում կազմել է 6%’
Հաջորդ հոդվածը‘Վարչական դատարանը չի ընդունել Աֆրիկյանների տան գործով հայցը’