‘Փորձագետ. G20 գագաթնաժողովն ապացուցեց, որ աշխարհն արդեն միաբևեռ չէ’

2574

‘

G20 գագաթնաժողովն ապացուցեց, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ, իսկ ԱՄՆ-ը, փաստորեն, դադարել է առաջատար լինելուց, և դա խոստովանում են նույնիսկ նրա դաշնակիցները, հայտարարել է Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը:

Նա պարզաբանել է, որ եթե նախկինում նմանատիպ գագաթնաժողովների աստղը միայն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման էր, ապա «այժմ ձևավորվել է չորս աստղ՝ Պուտինը, Թրամփը, Մերկելը և Մակրոնը»:

Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն մի քանի սխալներ է գործել, և ամենաառանցքայիններից մեկը կլիմայի վերաբերյալ պայմանագրից հրաժարվելն էր: Դրանով, նշում է Մուխինը,  հաստատվում է, որ Նահանգներն ինքնամեկուսանում է, ինչպես կլիմայի պայմանագրից հրաժարվելով, այնպես էլ հովանավորչության համակարգի և այլ միջոցներով: «Այստեղ կարևորը բժիշկների թեզիսը կիրառելն է՝ մի վնասիր: Ռուսաստանն այժմ չպետք է կտրուկ գործողություններով վնասի մեր արևմտյան գործընկերների միջև հակասությունների այդ հետաքրքիր և բազմապլան խորացման գործընթացը»,- նշել է Մուխինը:

Փոխանցում է ria.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը ԱլԳ նախարարների հետ խոսել է ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման խնդրի մասին’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Թուրքիայում կառավարության 43 անդամի ձերբակալության թույլտվություն է տրվել’