‘
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցավարների ղեկավարն անխուսափելի է համարում անգլիական ֆուտբոլում Սին-բին համակարգի կիրառումը։
Կանոնի համաձայն այն խաղացողները, որոնք դեղին քարտ են ստանում՝ 10 րոպե «կհանգստանան», ինչպես դա տեղի է ունենում ռեգբիում։
Նոթինգհեմփշիրում սիրողական լիգաները սկսել են նոր համակարգի փորձարկումը, և Նիլ Բարին ասել է, որ վերջնական արդյունքում դա կկիրառեն պրոֆեսիոնալ լիգաներում։
— Իմ կարծիքով համակարգի ներդրումը հաջող կանցնի և ամենայն հավանականությամբ այն կներկայացնենք մոտ ապագայում։
Անցյալ տարի փորձարկել ենք: Շատ լավ էր։ Հաջորդ տարի այդ փորձարարության համար կընդլայնենք լիգաների քանակը: Անկասկած առաջիկա տարիներին այդ կանոնը կկիրառվի ֆուտբոլում,- ասել է Բարին։
‘