‘Փորձաքննությունը հաստատել է. Ավետիսյաններն սպանվել են Պերմյակովի ինքնաձիգից’

883

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Փորձագետների գնահատմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին և հայտնաբերվել դեպքի վայրում։

Փորձագետներն արձանագրել են, որ փորձաքննության ներկայացված պարկուճները գործարանային արտադրության 5,45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտների մասեր են՝ կրակված պարկուճներ են, որոնք կրակվել են նշված «АКС-74» տեսակի ինքնաձիգից։ Փորձաքննության ներկայացված գնդակները ևս, ըստ փորձագետների, կրակվել են նույն «АКС-74» տեսակի ինքնաձիգի փողից։

Նախորդ հոդվածը‘Ոսկու շուկայի տիրոջ ապօրինի ձեռնարկատիրությունն ու ոստիկանության անգործությունը – Hetq.am’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ դատաքննությունը տեղի կունենա ապրիլի 1-ին’