Փույա Հոսսեինի. Ուրիշ երկրների և ժողովուրդների անունը, մշակույթն ու պատմությունը գողանալով՝ չեք կարող ձեզ համար ինքնություն և պատիվ գնել

1896

Մի քանի տարի առաջ մի տեսանյութ տարածվեց, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ երկրի թանգարաններից մեկում, թանգարանի տնօրենի կողքին կանգնած, նայում էր պատմական աշխարհագրական քարտեզներին և ինչ անում էր, չէր կարողանում գտնել «Ադրբեջան» անունը այդ քարտեզներում։ Նա բարկացած ասում էր թանգարանի տնօրենին․ «Այս ի՞նչ վիճակ է, հավաքե՛ք այս բոլոր քարտեզները թանգարանից»։

Երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Արցախի թանգարանում մի քանի երկրների դեսպանների և ներկայացուցիչների առջև իրականացնում է այդ ծաղրալի, էժանագին ու ցածրորակ ներկայացումը, մի պահ պետք է մտածի իր կեղծ ու հնարովի երկրի պատմության մասին։

Բոլոր գրքերում, քարակոթողներում և շատ երկրների հնագույն փաստաթղթերում առկա են «Հայաստան» և «հայեր» անվանումները, այդ թվում՝ Իրանում՝ Պերսեպոլիսի 2500-ամյա արձանագրություններում։ Իսկ որտե՞ղ է Ադրբեջանի անունը պատմության մեջ։

Ուրիշ երկրների և ժողովուրդների անունը, մշակույթն ու պատմությունը գողանալով՝ չեք կարող ձեզ համար ինքնություն և պատիվ գնել․․․

«Հայաստան-Իրան  ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն»  հիմնադրամի տնօրեն
Փույա Հոսսեինի

Նախորդ հոդվածըԷրիկ Շամամյան. Դիվանագիտական մաստեր-կլասս
Հաջորդ հոդվածըԹելման Պետրոսյան. Նախագահը – 20