‘Փոփոխություններ ՍԴ–ում. «Հրապարակ»’

1041

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ն Սահմանադրական դատարանի նոր անդամ է առաջարկելու ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին: ԱԺ համաձայնությունն ստանալու դեպքում Թունյանը փոխարինելու է ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր մարտի 25-ին, և որը ՍԴ դատավոր է նշանակվել այդ մարմնի ստեղծման օրվանից: Այս մասին գրում է «Հրապարակը»:

Արա Թունյանը ծնունդով Ստեփանակերտից է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, դասավանդում էր Հայ-ռուսական սլավոնական համալսարանում: Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրերից և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նախագահականի պետաիրավական վարչության պետն էր:

Այս տարի՝ մարտի 5-ին, լրացել է նաև ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի պաշտոնավարման ժամկետը: Նրա տեղի համար նոր թեկնածություն է առաջարկելու ՀՀ կառավարությունը: Թերևս այս տեղում կնշանակվի Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանը, ում պաշտոնավարման ժամկետը ԵԴ-ում լրանում ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլային մեծ տոնից 10 oր առաջ’
Հաջորդ հոդվածը‘ Բյուջեի հաշվին Տիգրան Սարգսյանի շռայլությունները նոր են բացահայտվում. «Ժողովուրդ»’