‘Փոփ-աստղերը բարեգործական համերգի են պատրաստվում Մանչեսթերում’

1343

Ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեն, որի համերգը Մանչեսթերում անցյալ շաբաթ մթագնվեց սոսկալի ահաբեկչության պատճառով, կգլխավորի այն աստղերի ցուցակը, ովքեր մասնակցելու են բարեգործական համերգին՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի:

Նրան կմիանան փոփ կատարողներ Ջասթին Բիբերը, Քեյթի Փերին և այլ աստղեր:

Համերգը կկայանա կիրակի՝ հունիսի 4-ին, և տեղի կունենա Մանչեսթերի նույն համերգասրահում, որտեղ անցյալ անգամ ելույթ էր ունենում Արիանա Գրանդեն:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Պատրիարքական տեղապահ արքեպիսպոպոս Բեքչյանին կընդունեն Պոլսի Մայր տաճարում ‘
Հաջորդ հոդվածը‘CNN. Ռուսաստանի իշխանությունները «սպանիչ» տեղեկություններ ունեն Թրամփի մասին’