Փսակի․ ԱՄՆ-ն արդեն ՌԴ-ի դեմ սահմանել է պատժամիջոցներ

114

Պետքարտուղարությունը դեռ գնահատում է, թե արդյոք Ուկրաինայում իրադարձությունների լույսի ներքո ՌԴ-ն համապատասխանում է ահաբեկչության հովանավոր պետությունների ամերիկյան ցուցակի չափանիշներին։ Դրա հետ մեկտեղ, Վաշինգտոնն արդեն իսկ Մոսկվայի հանդեպ գրեթե նույնքան կոշտ միջոցներ է սահմանել, ինչ և վերոհիշյալ ցուցակում ընդգրկված երկրների դեմ, երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Նա նշել է, որ պետքարտուղարությունն առաջվա պես համապատասխան «իրավաբանական ընթացակարգ» է իրականացնում։ Փսակին նշել է, որ ամերիկյան օրենսդիրներն ավելի վաղ արդեն խորհուրդ են տվել ԱՄՆ իշխանություններին՝ անել «հնարավոր ամեն ինչ, առավելագույն ջանքեր գործադրել՝ Ռուսաստանին պատասխանատվության կանչելու համար»։ Մասնավորապես, օրենսդիրներն առաջարկել են Ռուսաստանն ընդգրկել այդ ցուցակում, որում, Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով, այժմ չորս պետություն է ընդգրկված։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀետախուզվում է «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» խաղի նախկին մասնակից Ռովշան Ասկերովը
Հաջորդ հոդվածըՄասքը հակված է չեղարկելու Թրամփի նկատմամբ արգելքը