Փսակի․ Բայդենը պաշտպանում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը

513

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է պաշտպանել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը, ինչպես նաև դաշինքի մեջ Ֆինլանդիայի ներգրավումը՝ չնայած Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, երկուշաբթի լրագրողների համար պարբերական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Իհարկե, մենք պաշտպանում ենք ՆԱՏՕ-ի քաղաքականությունը, որը նախատեսում է, որ բոլոր միանալ ցանկացողները կարող են հավակնել համապատասխան պահանջները բավարարելու դեպքում անդամագրվել դաշինքին։ Եվ իհարկե, մենք ընդունում ենք Ֆինլանդիայի ղեկավարության և մյուսների՝ դիմում ներկայացնելու վերաբերյալ ցանկացած որոշում»,- հավելել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼավրովի հայտարարությունը` դիվանագիտական սկանդալի պատճառ
Հաջորդ հոդվածըԱնհնազանդության ակցիաներից բերման է ենթարկվել 70 մարդ. «Արմենպրես»