‘Փրկարարները Աժդահակից իջեցրել են մոլորվածներին’

682

Օգոստոսի 31-ին, ժամը 13.38-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակնա լճի կողմից քաղաքացիները բարձրացել են Աժդահակ լեռը և չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը ( ճանապարհի անանցանելիության պատճառով ճանապարհի մնացած մասը շարունակել են ոտքով):

Ըստ ԱԻՆ կայքի՝ հրշեջ-փրկարարները գագաթից իջեցրել են Ս. Գ.-ին (ծնվ. 1991թ.) և Մ. Կ.-ին (ծնվ. 1992թ.):

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան սենատորներն ուզում են զինել Ուկրաինային’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում ուժի մեջ է մտնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ‘