‘Փրկարար ծառայողը խախտել է հասարակական կարգը’

1004

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման` 2013 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին հասցեում գործող «Միրաժ» գիշերային ակումբում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարար Ս. Կ.-ն իր ընկերների հետ միասին վիճաբանել է Ա. Կ.-ի և գործով չպարզված մի խումբ այլ անձանց հետ, որի ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի բնականոն աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 15 րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են հայհոյանքներ, ձեռքերով, ոտքերով և որպես զենք օգտագործվող փայտերի գործադրմամբ բռնություն գործադրել միմյանց նկատմամբ: 

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Տիգրան Առաքելյան. Ոչ թե կորած, այլ գտած երկու տարիները բանտում’
Հաջորդ հոդվածը‘ Համանախագահները հանդիպել են արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին’