Սպիտակ տունը հաստատել է գիշերը հայտնված այն տեղեկությունը, թե Քաբուլի օդանավակայանը հրթիռակոծության է ենթարկվել։
Միևնույն ժամանակ՝ Սպիտակ տունը հայտարարել է, որ տարհանումը կշարունակվի առանց դադարի։ ԱՄՆ-ը նախատեսում է Աֆղանստանից իր զորքերը դուրս բերել և տարհանումն ավարտել այս երեքշաբթի։
Երկուշաբթի առավոտյան աֆղանստանյան լրատվամիջոցները, ինչպես նաև Reuters-ը և CNN-ը հաղորդել են, որ օդանավակայանի ուղղությամբ հինգ հրթիռ է արձակվել։
ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը Reuters գործակալությանը հայտնել է, որ իրենց հակահրթիռային համակարգը որսացել է հրթիռները։
Փոխանցում է BBC-ն։
