‘Քաբուլի օդանավակայանի մոտ ահաբեկիչը գրոհել է ՆԱՏՕ-ի ավտոշարասյունը’

1008

Քաբուլի օդանավակայանի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ավտոմեքենան, փոխանցել է Reuters-ը:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ մայիսի 17-ին, օդանավակայանի մերձակա ճանապարհին: Ոստիկանության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը Toyota Corolla ավտոմեքենայով գրոհել է օտարերկրյա զորքերի ավտոշարասյան վրա, որը Քաբուլի գլխավոր օդանավակայանից գնում էր ՆԱՏՕ-ի զորքերի դիրքերը: Վնասվել է արտասահմանցիների մեկ ավտոմեքենա և երկու քաղաքացիական տրանսպորտային միջոց: Ականատեսները տեղեկացրել են, որ զոհվել է առնվազն երեք քաղաքացիական անձ: Ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են 2016 թ. հետո Աֆղանստանում կրճատված ծավալով ռազմական ներկայությունը պահպանելու մասին: Այժմ այնտեղ են գտնվում ամերիկյան զորքերի տասը հազարանոց կորպուսը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների երեք հազար զինծառայողներ: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘«Վոստոչնի»-ի շինարարությանը հազարավոր ուսանողներ կմասնակցեն’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները վրանային ճամբար են խփել Սկոպյեի կենտրոնում’