Չորեքշաբթի լրանում է ուղիղ տասը տարին Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի մահվանից հետո, որին սպանել էին ապստամբները։
Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո տարիների ընթացքում Լիբիայում երկու անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, սակայն 2014 թ․ ընտրություններից հետո երկիրը բաժանվել է երկու մասի, քանի որ իրար հետ մրցակցող կառավարություններ են ստեղծվել արևելքում՝ Բենգազիում, և Տրիպոլիում՝ արևմուտքում։
Լիբիայում քաղաքացիական պատերազմը չի դադարում, սակայն դեկտեմբերին այնտեղ հերթական ընտրություններն են նախատեսված, թեպետ դրանց անցկացման հավանականությունն առայժմ այնքան էլ մեծ չէ։
Մերձավորարևելյան երկրներում ծավալված զանգվածային ցույցերից տասը տարի անց, որոնք հայտնի են որպես «արաբական գարուն», տարածաշրջանի բնակչության մեծ մասի կարծիքով՝ կյանքն ավելի է վատացել, բայց նրանք հավատում են դեմոկրատիային։
Փոխանցում է BBC-ն։
