‘Քադաֆիի մահվան մեջ մեղադրել են Ասադին և ֆրանսիական հետախուզությանը’

716

Լիբիական դիմադրության նախկին անդամներից մեկը պատմել է, որ Մուամար Քադաֆիին վերացնելու գործին մասնակից է ֆրանսիական հետախուզությունը, գրում է Corriere della Sera-ն: Թերթի զրուցակցի խոսքերով՝ լիբիական առաջնորդին հայտնաբերելու գործում ֆրանսիացիներին օգնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Ըստ Ռամի ալ-Օբեյդիի, ով Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է ապստամբների և արտասահմանյան հետախուզական ծառայությունների միջև կապերի պատասխանատուն, Ասադի վարչակարգը ֆրանսիացիներին է փոխանցել այն արբանյակային հեռախոսի համարը, որից օգտվել է Քադաֆին: Հեռախոսի ազդանշանը հաջողվել է որսալ այն բանից հետո, երբ Լիբիայի առաջնորդը, լքելով ապստամբների կողմից գրավված Տրիպոլին, զանգահարել է Սիրիա փախած  զինակիցներից մի քանիսին: 

Նախորդ հոդվածը‘ՀՖՖ-ն հրապարակել է ԶԼՄ-ների հավատարմագրման կարգը’
Հաջորդ հոդվածը‘Իրանում կրկին կարող են օգտվել gmail-ից’