‘Քաթարը կոչ է անում արաբական երկրներին՝ միջամտել սիրիական հակամարտությանը ‘

720

Քաթարը առաջարկում է արաբական երկրներին՝ միջամտել Սիրիայում տիրող իրավիճակին՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ունակ չէ միասնական դիրքորոշում մշակել սիրիական հակամարտության հարցում: РИА-Новости-ի փոխանցմամբ, այսօր ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ամբիոնից հայտարարել է Պարսից ծոցում գտնվող արաբական պետության էմիր Խալիֆ բեն Համադ ալ-Թանին:

«Անվտանգության խորհրդին չհաջողվեց արդյունավետ դիրքորոշման հասնել, եւ ավելի լավ կլինի, որ արաբական երկրներն իրենք խառնվեն հարցին՝ ելնելով ազգային, մարդասիրական. Քաղաքական եւ ռազմական պարտավորություններից, եւ անեն ամեն ինչ՝ Սիրիայում արյունահեղությունը կասեցնելու համար», — ասել է Քաթարի էմիրը ՄԱԿ-ի 67-րդ նստաշրջանում ընդհանուր քաղաքական բանավեճերի ընթացքում

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը հրաժարվել է խաղալ Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ’