‘
Քաթարը պատրաստ է ԱՄՆ-ում մասնակցել արաբական «քառյակի» բանակցություններին, որը խզել է հարաբերությունները Դոհայի հետ: Սակայն «քառյակն» առայժմ չի արձագանքել այս առաջարկին, հայտարարել է Քաթարի էմիր Թամիմ բեն Համիդ Ալ Թանին CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ, և ամբողջովին դադարեցրին հաղորդակցությունը նրա հետ: Քաթարը չպատասխանեց «քառյակի» պահանջներին, և կողմերն առայժմ չեն կարողացել երկխոսություն սկսել:
Կիրակի օրը Բահրեյնի ԱԳՆ ղեկավար Հալեդ բեն Ահմեդ ալ Խալիֆան առաջարկել է սառեցնել Քաթարի անդամությունը Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդում:
Փոխանցել է ria.ru-ն:
‘