‘Քաթարից պահանջում են սահմանափակել կապերն Իրանի հետ և փակել «Ալ-Ջազիրան»’

2142

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը Քուվեյթի ներկայացուցիչների միջոցով Քաթարին են ներկայացրել13 պահանջից բաղկացած ցուցակ, որի՝ տասնօրյա ժամկետում կատարելը հարաբերությունները կարգավորելու նախապայմանն է, տեղեկացրել է Associated Press գործակալությունը:

Լրատվական գործակալության տվյալներով՝ տարածաշրջանի երկրները Քաթարից պահանջում են սահմանափակել կապերն Իրանի հետ , Քաթարից արտաքսել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներին և վերջ դնել Իրանի հետ ռազմական համագործակցությանը: Նախագծի համաձայն՝ Քաթարն իրավունք կունենա միայն  առևտրային կապեր հաստատելու Իրանի հետ, ինչը թույլատրվում է Թեհրանի դեմ ամերիկյան և միջազգային պատժամիջոցներով:

Այնուհետև, Քաթարից պահանջվում է հրաժարվել իր տարածքում թուրք զինվորականների ներկայությունից և դադարեցնել երկրի ներսում ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ:

Մյուս պահանջների շարքում է «Ալ-Ջազիրա» հեռուստատեսության և նրա հետ կապված լրատվամիջոցների, ինչպես նաև Դոհային ուղղակիորեն կամ կողմնակի կերպով ֆինասավորվող ԶԼՄ-ների փակումը: Տարածաշրջանի երկրների առաջարկով՝ Քաթարը նաև պետք է խզի կապերն այնպիսի  կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Մուսուլման եղբայրները», «Իսլամական պետությունը», «Ալ-Քաիդան», լիբանանյան շիական «Հեզբոլլահը»:

Փոխանցում է Interfax-ը :

Նախորդ հոդվածը‘Հարուցվել է քրգործ` դամբարանները թալանելու դեպքի առթիվ’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ.Ռադայի պատգամավորները մտադիր են նախաձեռնել Պոռոշենկոյի իմպիչմենտը’