‘Քաթարի էմիրի քույրը գլխավոր ֆիգուրն է արվեստի աշխարհում’

685

Միջազագային Art Review ամսագրի անցկացրած հարցումների համաձայն՝  Քաթարի էմիրի քույրը՝ Շեյխա Մայասան, որ գլխավորում է Քաթարի թանգարանների վարչությունը, առաջին տեղն է զբաղեցրել՝ այդ կազմակերպության կողմից  աշխարհի տարբեր աճուրդներում արվեստի գործեր գնելու լայնածավալ նախագծի շնորհիվ: Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, այն, որ Շեյխա Մայասան Art Review-ի ցուցակում անցյալ տարվա 11-րդ տեղից այս տարի տեղափոխվել է առաջին տեղը, ցույց է տալիս, թե որքան է Քաթարն իր ազդեցությունը մեծացրել արվեստի աշխարհում՝ իր հսկայական ֆինանսական միջոցների շնորհիվ:

Մոտավոր հաշվարկներով՝ Քաթարի թանգարանների վարչությունը տարեկան առնվազն 1 միլիարդ դոլար է ծախսում իր թանգարանների համար կտավներ և քանդակներ ձեռք բերելու համար: Հիմնականում դրանք ժամանակակից արվեստի գործեր են, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մինսկում հաստատվել է Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու փաստաթուղթը’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայում վարչապետի և այլ անվանի մարդկանց դիմանկարներով խնձորներ են աճեցրել’