Քաթարի շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին, որը չորեքշաբթի Չեխիա է ժամանել նախագահ Միլոշ Զեմանի հրավերով, ժամկետից շուտ դադարեցրել է երեք օր նախատեսված այցը և նույն օրը հեռացել Պրահայից, հինգշաբթի տեղեկացրել է Denik N լրատվական կայքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Կայքի տվյալների համաձայն՝ էմիրը «պահանջներ է ներկայացրել, որոնք չեխական դիվանագիտությունը չի կարողացել բավարարել»։
Իշխանության ներկայացուցիչներից մեկը տեղեկացրել է, որ բնական գազի նշանակալի պաշարներ ունեցող Քաթարի հետ բանակցությունները կարող են օգնել հաղթահարելու հարնրապետության կախվածությունը՝ ՌԴ-ից այդ հումքը ձեռք բերելու հարցում։
Էմիրի այցը առաջինն էր չեխ-քաթարական հարաբերությունների պատմության ընթացքում։
Փոխանցում է tass.ru-ն։