‘
Քաթարի փոխարեն Անգլիան կարող է ընդունել Մունդիալ-2022-ը:
Ինչպես տեղեկացնում է Evening Standard-ը, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ Լորդ Թրիսմանը ասել է.
«Եթե ապացուցվի, որ Քաթարը խախտել է ՖԻՖԱ-ի կանոնները, ապա Մունդիալ-2022-ը այնտեղ չի անցկացվի: Ճիշտ չի լինի, եթե այդ դեպքում ՖԻՖԱ-ն չդիտարկի Անգլիայի թեկնածությունը»:
Հավելենք, որ մի շարք երկրներ, ի սկզբանե, դեմ էին, որ մրցաշարն անցկացվի Քաթարում:
‘