‘Քաթարի և հարևան երկրների միջև օդային հաղորդակցությունը դադարեցվել է’

1359

Եգիպտոսը փակել է իր օդային տարածքը Քաթարի բոլոր օդանավերի համար: Սպասվում է, որ երեքշաբթի նրա օրինակին կհետևեն Սաուդյան Արաբիան և Բահրեյնը:

Քաթարի մայրաքաղաք Դոհայում քաոս է սպասվում, քանի որ դա միջազգային կարևոր տարանցիկ կետերից մեկն է: Սակայն Քաթարի արտգործնախարար շեյխ Մոհամեդ Բին Աբդուռահման Ալ Թանին «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Քաթարը կարող է օգտվել միջազգային ծովային և օդային ճանապարհներից:

Արաբական մի քանի երկրներ արդեն խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով Պարսից ծոցի շրջանում ահաբեկչությանը սատարելու համար:

Քաթարի քաղաքացիներին երկու շաբաթ ժամանակ է տրվել՝ Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից և Արաբական Միացյալ Էմիրաթներից հեռանալու համար: ԱՄԷ-ն և Եգիպտոսը արտաքսել են նաև քաթարցի դիվանագետներին՝ երկիրը լքելու համար նրանց տրամադրելով 48 ժամ:

Քաթարում, ըստ էության՝ ամբողջ պարենը արտասահմանյան է, դրա համար էլ տեղի բնակչությունն այժմ ակտիվորեն սննդամթերքի պաշար է տեսնում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հերքում է վարչապետի հրաժարականի մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է Բոբ Դիլանի նոբելյան դասախոսությունը’