‘
Քաթարցի պոետ Մուհամմադ ալ-Աջամին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով: Ըստ BBC-ի, բանաստեղծը ձերբակալվել է մայրաքաղաք Դոհայում մեկ տարի առաջ, երբ հրապարակվեց Թունիսի հեղափոխությանը նվիրված նրա ձոնը: Ստեղծագործության մեջ ալ-Աջամին քննադատում է բոլոր արաբական երկրների իշխանություններին՝ նրանց գողության մեջ մեղադրելով:
Նա նաեւ մեղադրվում է իր ելույթներից մեկում Քաթարի շեյխի ընտանիքին անվանարկելու մեջ: Քաթարը վերջին տարիներին վերածվում է Պարսից ծոցի տարածաշրջանի առանցքային երկրներից մեկը: Արեւմտյան երկրների հուսալի գործընկերոջ համարում ունեցող Քաթարի իշխանություններն աջակցում են Սիրիայի ընդդիմությանը:
‘