‘
Քաթարի պաշտպանության հարցերով պետնախարար Հալիդ ալ-Աթիյան երկրի շուրջ ստեղծված ճգնաժամն անվանել է հարևան երկրների կողմից «պետական հեղաշրջման փափուկ փորձ» և նշել է, որ Դոհան պատրաստ է պաշտպանվել:
«Դա հենց այն է, ինչ տեղի է ունեցել, ես ենթադրություններ չեմ անում… 2017 թ. պետական հեղաշրջման փափուկ փորձ է տեղի ունեցել», -բրիտանական Sky News-ին տված հարցազրույցում նշել է նախարարը՝ պատասխանելով հարևան երկրների դրդապատճառների մասին հարցին:
Ալ-Աթիյան հավելել է, որ կատարվածը համարում է բարեկամների հասցրած «հարված թիկունքից», և նշել է, որ Քաթարը ցույց տվեց, որ իրեն «կուլ տալը» հեշտ չէ: «Հուսով եմ, որ մենք չենք հասնի ռազմական ներխուժման փուլի, բայց մենք միշտ պատրաստ ենք: Մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք մեր երկիրը»,- հայտարարել է Քաթարի պաշտպանության պետնախարարը:
Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել Քաթարի հետ ցանկացած հաղորդակցություն՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ այդ որոշմանը միացել են նաև այլ պետություններ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘