‘Քաղաքագետ. «Կիսել իշխանությունը ժողովրդի հետ»՝ նշանակում է կազմել կոալիցիա’

2017

«Քաղաքագիտական տեսանկյունից «կիսել իշխանությունը ժողովրդի հետ»՝ նշանակում է կազմել համատեղ իշխանություն՝ կոալիցիա, ուրիշ քաղաքագիտական տերմին չկա»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հնչեցված հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը կամ պետք է հրաժարական տա, կամ էլ իշխանությունը կիսի ժողովրդի հետ:

Քաղաքագետի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, քանի որ պատրաստվում է շարունակել երկխոսության գործընթացը:

Երվանդ Բոզոյանը համոզված է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-ինչ հարցերում կոմպրոմիսի գնա, ապա կդադարի լինել ընդդիմություն՝ մտնելով իշխանության մեջ:

«Իսկ եթե կոմպրոմիսի չգնա, ապա իր թիմը, միանշանակ, էլի կթուլանա, քանի որ կասեն՝ «փորձում էր իշխանությունից ինչ-որ բան պոկել, բայց չհաջողվեց»,- նկատում է Երվանդ Բոզոյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերջին իրադարձությունները վկայում են շարժման անկման մասին՝ նա պատասխանեց, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո այս ամենը, բնականաբար, կավարտվի, քանի որ մարդիկ կհասկանան, որ իրենց ակնկալիքները չեն արդարացել: 

Նախորդ հոդվածը‘Մինչև բիզնեսով զբաղվելը՝ ճշտե՛ք Սաշիկի ներգրավվածության աստիճանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլային գործակալ. Օզբիլիզի վրա ճնշում է գործադրվում’