‘Քաղաքագետ. Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ 2012-ի սեպտեմբերին ընդամենը PR էր անում’

1078

Ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին մեղադրելով «սեփական PR-ն անելու» մեջ՝ Սերժ Սարգսյանը ակամայից խոստովանում է, որ 2012-ի սեպտեմբերին հենց ինքը սեփական PR-ով էր զբաղվում:

«Եթե հիշում եք, 2012-ի սեպտեմբերին Կառավարության անդամների հետ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը խոսում էր նույն համատարած չարաշահումների մասին, ինչի մասին որ խոսում էր Իշխան Զաքարյանը 2013-ի հունիսին՝ ԱԺ ամբիոնից: Ըստ էության, Զաքարյանի ներկայացրած չարաշահումները վերաբերում էին հենց 2012-ին, այսինքն, նա նոր բան չի ասել, — iLur.am-ի հետ զրույցում նշեց Երվանդ Բոզոյանը:

Ըստ նրա, խնդիրն այն է, որ 2012-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը կոռուպցիոն բացահայտումների անհրաժեշտության մասին խոսում էր, որովհետեւ դիմացը նախագահական ընտրություններ էին: Նա ուղերձ էր հղել պետական գործիչներին՝ օրակարգային հարց դարձնել չարաշահգումների հարցը, քանի որ գիտեր, որ հանրությանը հուզում է պետական միջոցների վատնման հարցը:

«Իշխան Զաքարյանն ուղղակի իներցիայի ալիքի մեջ էր, ճիշտ չգնահատեց քաղաքական իրավիճակը եւ հրապարակեց նույն գնահատականները, որոնք տչվել էին Սերժ Սարգսյանի կողմից 9 ամիս առաջ: Սակայն քանի որ առջեւում ընտրություններ չկան, Զաքարյանի հայտարարությունների առաջացրած մեծ աղմուկն այլեւս Սերժ Սարգսյանին պետք չէ, եւ նա Իշխան Զաքարյանին ասաց, որ պետք չէ չարաշահումների մասին բացահայտ խոսել: Դու ֆիքսիր չարաշահումները, հետո մենք կորոշենք բարձրաձայնել դրա մասին, թե ոչ: Մեր կաբինետ կկանչենք Տիգրան Սարգսյանըին, կծեծենք նրան, կգոռգոռանք վրան, թե ինչ կանենք, դա մեր որոշելիքն է», — նշեց Երվանդ Բոզոյանը:

Քաղաքագետի համոզմամբ, շաբաթ օրվա խորհրդակցությունով Սարգսյանը նաեւ մեկ այլ ուղերձ հղեց իրավապահ մարմիններին այն մասին, որ կարելի է հրապարակավ խոսել բյուջեի 200-300 միլիոն դրամի չարաշահումների մասին, դրանից ավել՝ «արդեն վտանգավոր է»:

«Սա շատ վատ եւ տխուր մեսիջ էր երկրի համար, եւ նույնիսկ վիրավորանք՝ հանրության նկատմամբ՝ Սերժ Սրագսյանը, փաստորեն ցուցադրում է, թե ընդդիմությունից, հանրությունից այլեւս չի վախենում: «Այլեւս ինձ PR պետք չէ, եւ ես թույլ չեմ տա, որ ուրիշն անձնական PR անի»՝ այս է Սարգսյանի մեսիջը», — նշեց Երվանդ Բոզոյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի նման պահվածքը հնարավոր է դառնում հանրության որդեգրած կրավորական կեցվածքի շնորհիվ՝ մի մասն ասում էր, թե սա թատրոն է, մի մասն ասում էր՝ թե ներիշխանական խմբավորումների միջեւ գզվռտոց, բայց ոչ ոք ըստ էության չպահանջեց, որպեսզի նշված չարաշահումները մինչեւ վերջ բացահայտվեին:

Եթե մենք նման մտածելակերպը չփոխենք, եմնք չենք հասնի հաջողության: Եթե մենք ասենք, որ սա թատրոն է կամ ներիշխանական խմբավորումների միջեւ կռիվ, էական հարցը կմնա ստվերի մեջ եւ այդ չարաշահումներն այդպես էլ չեն բացահայտվի: Ինչ-որ մի տեղ մի ծառ է կտրվում, միանգամից հասարակական ակտիվիստներ են գալիս, բողոքում են դրա դեմ, բայց այստեղ բյւոջեից միլիոնավոր դոլարների չարաշահումների մասին է խոսքոը գնում, եւ հանրությունը բողոքի նշույլ անգամ ցույց չի տալիս», — ամփոփեց քաղաքագետը:  

Նախորդ հոդվածը‘Մինչ Աղվան Հովսեփյանը փաստաթղթեր էր ստորագրում, պատվիրակներից մեկը պառկեց եւ քնեց’
Հաջորդ հոդվածը‘Կանանց և երեխաների կյանքը բարելավվում է Կովկաս և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում. ՄԱԿ-ի զեկույցը’