‘Քաղաքագետ. Քաղաքական ուժերի գոյությունը բխում է քաղաքացիական հասարակության շահերից’

1517

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը «Ֆեյսբուքում» գրում է.

«Ես տենց էլ չհասկացա, թե ինչու մարդիկ, երբ քաղաքականությունով են զբաղվում, փորձում են ներկայացնել` քաղաքականությունով չեն զբաղվում: Եթե փորձում եք գոյություն ունեցող ռեսուրսի բաշխման կամ վերաբաշխման գործընթացում մասնակցություն ունենալ, ապա դուք միանշանակ զբաղվում եք քաղաքանությունով:

Մի քանի բան էլ քաղաքացիական հասարակության ու քաղաքական ուժերի կամ կուսակցությունների մասին: Քաղաքացիական հասարակությունը չի կարող կայուն լինել կամ զարգանալ, եթե քաղաքական ուժեր կամ կուսակցություններ չլինեն: Եթե քաղաքական ուժեր կամ կուսակցություններ չլինեն, ապա իշխանությա հիմնական հարվածի թիրախ է դառնալու քաղաքացիական հասարակությունը, իսկ վերջինս այդքան էլ կազմակերպված չէ, որպեսզի հարվածներին դիմանա: 2008թ. սկսած երկար ժամանակ ՀԱԿ-ը հանդիսացել է հենց այն քաղաքական ուժը, որը իր վրա է վերցրել իշխանության կողմից հիմնական հարվածները, իսկ դա իր հերթին հնարավորություն է ստեղծել փոքր քաղաքացիական խմբերին առավել ակտիվ լինել:

Քաղաքացիական հասարակության համար կարևոր է բուֆերային ուժի առկայությունը, որպեսզի հարվածները ամբողջությամբ իր վրա չվերցնի, հետո` անկազմակերպ լինելով չի էլ կարող տանել բոլոր հարվածները: Մյուս տարբերակն էլ այն է, որ քաղաքացիական հասարակությունը դառնա քաղաքական ուժ կամ կուսակցություն, որը զարգացման ավելի վատ սցենար է: Մի խոսքով, քաղաքական ուժերի կամ կուսակցությունների առկայությունը բխում է քաղաքացիական հասարակության շահերից, նույնիսկ, եթե վերջիններս իրենց գործառույթը լավ չն կատարում»:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանցի ոստիկանները կգործուղվեն Սոչի՝ հսկելու Օլիմպիադայի ընթացքը’
Հաջորդ հոդվածը‘Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը՝ Տարոն Մարգարյանի դեմ հակակոռուպցիոն դիմումի մասին’