‘Քաղաքական խորհրդատվություն-ներ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև ‘

728

Նոյեմբերի 12-ին Մոսկվայում տեղի ունեցան «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը» խորագրով քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-երի միջև։ Այս մասին iLur.am-ին հայտնում են արտգործնախարարությունից:

Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Լուկաշիևչը:

Խորհրդատվություններին հանգամանալից քննարկում ծավալվեց տեղեկատվական բնագավառում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության շուրջ, կողմերը քննարկեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման փորձի վերաբերյալ:

Միջգերատեսչական խորհրդատվությունների մասնակիցները մտքեր փոխանակեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ:

Մոսկվայում հայ դիվանագետներն այցելեցին նաև «Вести 24» հեռուստաընկերություն և «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, որտեղ հանդիպումներ ունեցան լրատվամիջոցների ղեկավարության հետ։

Նախորդ հոդվածը‘Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ ցուցահանդեսներ կբացվեն աշխարհի տարբեր անկյուններում ‘
Հաջորդ հոդվածը‘Խուանֆրան. Պեպեն արժանի չէ «Ռեալին»’