Քաղաքական ռազմավար․ Նախագահական ընտրապայքարում Բայդենի մասնակցությունը նպատակահարմար չէ

215
Vice President Joe Biden speaks with senior advisor David Axelrod during a meeting in the Oval Office, May 29, 2009. (Official White House Photo by Pete Souza) This official White House photograph is being made available for publication by news organizations and/or for personal use printing by the subject(s) of the photograph. The photograph may not be manipulated in any way or used in materials, advertisements, products, or promotions that in any way suggest approval or endorsement of the President, the First Family, or the White House.

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախկին գլխավոր քաղաքական ռազմավար Դևիդ Ակսելռոդը կասկած է հայտնել 2024 թ․ աշնանը երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարում ամերիկյան առաջնորդ Ջո Բայդենի հետագա մասնակցության նպատակահարմարության առիթով։

«Միայն Ջո Բայդենը կարող է ընդունել այդ որոշումը։ Եթե նա շարունակի մասնակցությունն ընտրապայքարին, ապա կդառնա Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։ Նա պետք է որոշի՝ խելամի՞տ է դա արդյոք։ Դա կբխի՞ իր կամ երկրի շահերից»,- գրել է Ակսելռոդը X սոցցանցի իր էջում։

«Շատ ուշ է ձիերը փոխելու համար։ Եկող տարի կարող են այնպիսի բաներ պատահել, որոնք ոչ ոք չի կարող կանխագուշակել, և Բայդենի թիմը հայտարարում է, որ նա աներկբա տրամադրված է մասնակցելու ընտապայքարին»,- ընդգծել է Ակսելռոդը։ Նա ենթադրում է, որ քաղաքական գործչի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու հետագա փորձերը «կասկածի և օրինաչափ մտահոգությունների տեղիք են տալիս» Դեմոկրատական կուսակցությունում։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 88-ի
Հաջորդ հոդվածըՎաշինգտոնն ուզում է ուկրաինական հակամարտության դադարեցումը ներկայացնել որպես Կիևի նախաձեռնություն