‘Քաղաքական տեսակետից ոչ պատշաճ նորաձևություն (լուսանկարներ)’

1245

Նորաձևության բրենդների նոր հավաքածուների նմուշները հաճախ արժանանում են  ոչ միայն ոճաբանների և այդ բրենդների երկրպագուների ուշադրությանը: Պատահում է նաև, որ ֆիրման ջանում է շարժել հանրության հետաքրքրությունը, բայց դա սկանդալի է վերածվում, որը լրիվ դուրս է գալիս նորաձևության ոլորտից և ծնողների, հրեաների, սքինհեդների, քրիստոնյաների, հնդկացիների և բնակչության այլ խմբերի ոչ միանշանակ արձագանքին է արժանանում: Այսպես.

Zara-ի մանկական ջեմպրները՝ վեցաթև աստղով և վատ զանազանվող Sheriff մակագրությամբ, վաճառքից հանվել են գնորդների բողոքներից հետո: Նրանք նկատել են, որ այդ վերնազգեստը շատ նման է Հոլոքոստի զոհերի համազգեստներին: Ի դեպ, Zara-ն 2007 թ. արդեն մի անգամ հայտնվել էր նման սկանդալի մեջ՝ իր արտադրած պայուսակների վրա սվաստիկայի առկայության պատճառով:

Ամերիկացի դիզայներ Մարկ Ջեյքոբսի կոշիկների հետքերի պատկերով շապիկը երկու կաթիլ ջրի պես նման է սքինհեդ-փանք-ռոք Skrewdriver նեոնացիստական խմբի  Boots &Braces ալբոմի շապիկին: Բրենդի հեղինակները արդարացել են, որ չեն էլ կասկածել նման բան, և արագ վաճառքից հանել են իրենց արտադրանքը:

Dolce&Gabbana –ի 2013-2014 աշուն-ձմեռ հավաքածուի այս զգեստի վրա պատկերված են քրիստոնեական սրբապատկերներ, խաչեր, բյուզանդական խճանկարներ, ինչը հավատացյալների ոչ միանշանակ արձագանքն է առաջացրել:

2012 թ. մոդել Կառլի Քլոսը պոդիում էր դուրս եկել Victoria’s Secret ներքնազգեստով և գույնզգույն փետուրներից կազմված գլխի պաճուճանքով, ինչի առթիվ դժգոհություն էին հայտնել բնիկ ամերիկացիները, և բրենդը ներողություն էր խնդրել:

Մեկ տարի անց հնդկացիների քննադատությանն արժանացավ Chanel Meters d’Art-ի 2013-2014 հվաքածուն, որտեղ հնդկացիական խորհրդանշանների առատ կիրառությունն ընկալվել էր որպես անհարգալի վերաբերմունք բնիկ ամերիկացիների հանդեպ:

Corpus Christi («Քրիստոսի մարմնի տոն») ապրանքանիշի մանյակը պատկերում է թագ կրող կմախք: Այն հեռացվեց La Redoute նորաձևության կատալոգից՝ հավատացյալ բաժանորդների բողոքներից հետո:

Benetton-ն առաջին անգամ կրոնական գործիչներին «ստիպել» էր համբուրվել 1992 թ.. այն ժամանակ համբուրվողները հոգևորականն ու միանձնուհին էին: 2011 թ.  «Ո՛չ ատելությանը» գովազդային արշավի շրջանակներում  բրենդի ցուցապաստառի վրա արդեն համբուրվում են Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը և Եգիպտոսի իմամ Ահմեդ ատ-Թայիբը: Այն բանից հետո, երբ Վատիկանը սպառնաց դիմել դատարան, Benetton-ը հրապարակավ ներողություն խնդրեց:

Ըստ Lenta.ru-ի

 

Նախորդ հոդվածը‘Ֆլորենտինո Պերես. «Երբ ֆուտբոլիստները, ունենալով գործող պայամանագիր հեռանում են, դա արդեն նրանց գործն է»’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Մինսկում ստորագրվել է Դոնբասում կրակը դադարեցնելու մասին արձանագրությունը’