‘Քաղաքային իշխանություններն իրենց պարտականություններն ամբողջովին հանձնել են արևի կախարդական ճառագայթներին’

955

Այսօր վաղ առավոտյան iLur.am-ի թղթակիցը Ազատության պողոտայում ականատես է եղել իրար հաջորդող միանգամից 5 ավտովթարի: Պատճառը՝ մերակացառույցի հաստ շերտն էր և քաղաքային իշխանությունների անգործությունը: Նույն վիճակն է եղել նաև Սարալանջի ճանապարհին, որտեղ 6 ավտովթարի ականատես է եղել iravaban.net-ի թղթակիցը: Ինչպես նշում է կայքը, այս ամենի պատճառը համապատասխան մարմինների անգործությունն է, ովքեր, կարծես թե, սպասում են արևի դուրս գալուն, որ նոր անցնեն իրենց պարտականությունների իրականացմանը, իսկ որոշ հատվածներում իրենց պարտականություններն ամբողջովին հանձնել են արևի կախարդական ճառագայթներին:

Հետաքրքիրն այն է, որ նման օրերին հիմնականում հեռուստատեսությամբ ականատես ենք լինում, թե ինչպես են մաքրում քաղաքը և փողոցներն ազատում մերկասառույցից ու, համադրելով աչքիդ տեսած ու լսածը, թվում է, թե մեր քաղաքի մասին չէ խոսքը, կամ էլ մեր քաղաքի այն հատվածների, որով պետական այրերը գնում են աշխատանքի:

Նախորդ հոդվածը‘Amnesty International-ը մտահոգված է տարեց հայուհիների դեմ հարձակումներով Ստամբուլում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում Իրանի դեսպանը մեկնաբանել է Ադրբեջանում իր գործընկերոջ հայտարարությունները’