‘Քաղաքապետարանը անվճար կայանատեղիների իրավունքներ կտա որոշ անձանց’

750

Այն բանից հետո, երբ քաղաքապետարանի որոշմամբ մայրաքաղաքի փողոցները ներկվեցին կրմիր գծանշումներով`վարորդներին ահազանգելով, որ տվյալ տարածքում ավտոմեքենան կայանելու համար անհրաժեշտ է վճարել, քաղաքապետարանում էլ, պարզվում է նկատեցին, որ քաղաքում անվճար կայանման տեղ գրեթե չի մնացել:  Այս մասին գրում է «Փաստինֆոն» և հավելում. «Եվ ահա, քաղաքային իշխանությունը հիմա էլ որոշել է լրացումներ անել 1 տարի առաջ կայացրած այս որոշմանը:   Վաղը՝ դեկտեմբերի 10-ին, նախանշված ավագանու նիստի օրակարգում է նաև ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը հաստատելու մասին որոշումը:   Մայրաքաղաքի ղեկավարներն, ամենայն հավանականությանբ, այս ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացել մի շարք գործարարներից ու նաև պետական մարմիններից, որ վճարովի ավտոկայանատեղիներից դուրս ավտոմեքենան կայանելու արգելքի պատճառով իրենց աշխատակիցներն ու հաճախորդները չեն կարողանում ավտոմեքենան կայանելու տեղ գտնել:   Ինչևէ, այս նոր որոշման նախագիծը ենթադրում է, որ իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են դիմել քաղաքապետարան և համապատասխան պայմաններ ունենալու դեպքում որոշակի հատվածում անվճար կայանատեղի ունենալու իրավունք ստանալ:   Ի դեպ, այս կայանատեղիների տերերն իրավունք չեն ունենա գումար գանձել իրենց տարածքում կայանված ավտոմեքենաներից, բայց իրենք կորոշեն, թե որ ավտոմեքենան իրավունք ունի կայանել այդտեղ»,-գրում է «Փաստինֆոն»:

Նախորդ հոդվածը‘«Ռոսսիա24»-ի լրագրողը Մայդանից ուղիղ եթեր է մտել` «Ճշմարտությունը» վանկարկումների ներքո. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը բացվել է’