‘
2012 թվականի Երևան քաղաքի բյուջեի համաձայն գետերի հուների մաքրման համար Երևանի քաղաքապետարանին հատկացրել է 41 մլն 110 հազար դրամ:
Մենք այցելեցինք Գետառի՝ Շենգավիթ վարչական համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի հարևանությամբ գտնվող հատված. այն վերածվել է մի մեծ աղբանոցի:
Նկատենք, որ գետառը հարակից է Բելիսկու անվան դպրոցին, որի լուսամուտներն անմիջապես նայում են այդ անախորժ տեսարանին: Ընդամենը մի քանի մետր այն կողմ էլ՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի շենքն է:
Չնայած անցորդներից շատերը չեն ցանկանում խոսել տեսախցիկի առաջ, բայց բողոքում են, որ դժգոհ են քաղաքապետարանի աշխատանքներից: Նրանց խոսքով՝ չի եղել գոնե մեկ օր, երբ Գետառը մաքուր տեսնեն:
Շրջակա շենքերի բնակիչները պատմում են, որ տարին մեկ անգամ ինչ-որ կազմակերպության աշխատակիցներ գալիս, հավաքում են աղբի մի երեւացող մասը՝ բնակիչներին թողելով գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը:
Ստացվում է, որ գետառում աղբի փոխարեն մաքրվում են հարկատուների վճարներից գոյացած փողերը:
‘