‘Քաղաքապետարանը թույլատրել է «Հանարդնախագծի» շենքի նկուղային հարկի շինարարությունը’

1953

Տիգրան Մեծի պողոտա հ.4 հասցեի «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի վարչական շենքում նկուղային հարկի գլխավոր ճակատի կողմից մուտքերի կազմակերպման և վերակառուցման շինարարական աշխատանքներն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի հետ 27.05.2009թ. համաձայնեցվել է հ.02/18-05/2-10789-326 նախագիծը, և կառուցապատող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին 14.07.2011թ. տրվել է հ.01/18-23454-542 շինարարության թույլտվությունը: Այս մասին iLur.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից:

«Նշված նախագիծն անցել է համապատասխան փորձաքննություն, որի հիման վրա տրվել է մասնագիտական դրական եզրակացություն, ու հիշյալ հասցեում մուտքի կազմակերպման շինարարական աշխատանքներն իրականացվել են համաձայն հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պատասխանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ iLur.am-ը իր ընթերցողներից ստացել է նամակ, որում նշվում է, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի քրոջ ամուսինը լայնածավալ շինարարություն է սկսել կապի և տրանսպորտի նախարարության շենքի անմիջական հարևանությամբ գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքում, ինչի հետևանքով վնասվել են շենքի հիմքերը ու շենքը «նստում է»:

Նախորդ հոդվածը‘Կառավարական ճգնաժամ Իտալիայում. Վարչապետը հրաժարական է տվել, խորհրդարանը ցրվել է’
Հաջորդ հոդվածը‘Տասնյակ ցուցարարներ են տուժել Նյու-Դելիում ‘