‘Քաղաքապետարանը հրաժարվեց ցուցարարների հետ քննարկում անցկացնել’

679

Երևանի քաղաքապետարանը հրաժարվեց շենքի դիմաց արդեն 20 օր նստացույցի դուրս եկած երեք երիտասարդների հետ քննարկում անցկացնել, որի մասին նախապես հայտարարվել էր: Երիտասարդները հայտարարել էին, որ կքննարկեն միայն հովանոց տեղադրելու թույլտվության վերաբերյալ հարցը:
Ըստ Panarmenian.net-ի, քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանը նստացույցի մասնակից Գոռ Առաքելյանի հետ երկխոսության ժամանակ նշել է, որ միայն հովանոցի հարց քննարկելու համար հանդիպում չի կայանա, քանի որ դրա պատասխանը պաշտոնապես առավոտյան տրվել է` կանաչ տարածության վրա չի թույլատրվում հովանոց տեղադրել, իսկ մայթի վրա՝ միայն այն դեպքում, երբ հանրության շահերից կբխի և չի խոչընդոտի երթևեկությանը:
Նստացույցի մասնակիցները պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը՝ նրանց մեղադրելով ոչ պրոֆեսիոնալիզմի եւ շահերի բախման մեջ:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ականները այսօր նիստ կանեն’
Հաջորդ հոդվածը‘Բուժքույրը կես միլիոն ֆունտ է կտակել բրիտանական կառավարությանը’