‘Քաղաքապետարանը մերժել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հանրահավաք անցկացնելու դիմումը’

1154

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը սույն թվականի փետրվարի 20-ին իրազեկումներ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան` սույն թվականի փետրվարի 23-ին, 24-ին և 25-ին ժամը 15.00-19.00 Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ 

Սույն թվականի փետրվարի 21-ին, ժամը 11.00-ին Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի կողմից իրազեկման հեղինակը հրավիրվել է քաղաքապետարան և, առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, ետ են վերադարձվել դիմումները, քանի որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն «Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ»։ Տվյալ դեպքում իրազեկումները ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտումով։

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘ԱՆ. Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են’