‘Քաղաքապետարանը պարզաբանում է, թե ինչու է «Բարև, Երևան»-ին տրամադրել չգործող մեքենա’

1507

Նախօրեին «Բարև, Երևան» խմբակցությունը հայտնել էր, որ իրենց խմբակցությանը տրամադրվել է տեխնիկապես մաշված, չգործող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա, այդ պատճառով խմբակցությունը հրաժարվել էր այդ մեքենայից:

Խմբակցության փոխանցմամբ՝ այլ խմբակցություններին տրվել է «Hyundai Sonata Limited 4» մակնիշի ավտոմեքենա:

iLur.am-ը հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու համար, թե ինչո՞վ է պայմանավորված նման կողմնակալ մոտեցումը:

Ի պատասխան մեր հարցմանը՝ քաղաքապետարանի մամլո ծառայությունից հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանի 2013 թ. բյուջեով նոր ավտոմեքենաներ ձեռք բերելու համար ծախսեր նախատեսված չեն:

«Ինչ վերաբերում է «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենային, ապա հարկ ենք համարում տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում շատ պաշտոնյաներ, այդ թվում՝ նաև քաղաքապետի խորհրդականներ, վարչությունների պետեր, օգտվում են «Գազ 3110» մակնիշի ծառայողական ավտոմեքենաներից: Իսկ մյուս խմբակցությունների ծառայողական մեքենաների մասով էլ հարկ ենք համարում տեղեկացնել, որ նրանք շարունակում են օգտվել նախկինում իրենց տրամադրված ծառայողական ավտոմեքենաներց»,- ասված է հարցման պատասխանի մեջ:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 18-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր շահում. Մամուլ’