‘Քաղաքապետարանը փոխելու է գետնանցումներում վարձակալության տրված տարածքների վարձավճարների չափերը. Pastinfo’

774

Երևանի քաղաքապետարանը մտադիր է մեկ ամսից վերանայել մայրաքաղաքի գետնանցումներում վարձակալության տրված տարածքների վարձավճարների չափերը: Pastinfo-ի փոխանցմամբ, այս նպատակով քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի կարգադրությամբ արդեն իսկ աշխատանքային խումբ է ձևավորվել, որը պետք է ուսումնասիրի ոչ միայն  վարձակալների ստանձնած պարտավորությունների կատարման ընթքացքն  ու վարձակալած տարածքների արդյունավետ օգտագործումը, այլև  վերանայի այդ տարածքների համար սահմանված վարձավճարները: Կայքը նշում է, որ գաղտնիք չէ, որ երևանյան գետնանցումներում տարածքների վարձակալները հիմնականում մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն են, ովքեր այստեղ զբաղվում են մանր ու միջին առևտրով: Թե ինչ հետևանք կունենա այս հերթական թանկացումն այս մարդկանց բիզնեսի վրա, և քանի հոգի դրա հետևանքով ստիպված կինի հրաժարվել իր աշխատանքից, պարզ կդառնա միայն հերթական թանկացումից հետո:
Իսկ մինչ այդ պարզապես նշենք, որ հունվարի 1-ից գույքահարկի, կամ հողի հարկի բարձրացում տեղի չի ունեցել, ուստի, մեղմ ասած, տարօրինակ է,  թե ինչով կմեկնաբանի քաղաքային իշխանությունը վարձակալած տարածքների դիմաց գների հերթական բարձրացումը, թերևս էլի կհրապարակվի միայն համապատասխան որոշումը կայացնելուց հետո:

Շարունակությունն՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘Մովսիսյանի գոլը՝ «Սպարտակի» անցած տարվա ամենագեղեցիկ գոլը ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ. Վարչապետի օգնականը նշանակվել է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ ‘