‘
2012 թվականին Երեւանի քաղաքապետարանի գնումների պլանում բավականին ուրույն տեղ է զբաղեցնում հեռահաղորդակցման ծառայությունների, մամուլի եւ գործուղումների համար ծախսված գումարները: Գնումների պետական գործակալության կողմից հրապարակված փաստաթղթերի համաձայն, անցած տարում քաղաքապետարանը այսպիսի գումարներ է ծախսել.
Զանգերի վարձ/րոպեավճար- 18 մլն 162 հազար դրամ
Հիմնական հեռախոսագծի բաժանորդային վճար՝ 2 մլն 188 հազար դրամ
Բջջային հեռախոսակապ՝ 16 մլն 200 հազար դրամ
Հեռահաղորդակցման այլ ծառայություններ՝ 1 մլն 761 հազար, 1 մլն 826 հազար, 390 հազար, 10 մլն 440 հազար դրամ:
Այսինքն, մոտ 50 մլն դրամ Երեւանի քաղաքապետարանը ծախսել է միայն հեռահաղորդակցվելու համար:
Արտասահմանյան գործուղումների համար նախատեսվել է 50 մլն դրամ:
Պարբերական մամուլի ձեռքբերման համար՝ 6 մլն 676 հազար դրամ: Հաշվի առնելով, որ պարբերական մամուլի համար քաղաքապետարանը բավականին պատկառելի գումար է ծախսել, կարելի է ենթադրել, որ քաղաքապետարանում բավականին թվով մամուլ են կարդում: Ընդ որում, գումարից ենթադրելով, ոչ միայն տեղական: Այդուհանդերձ, հետաքրքիր է, արդյո՞ք տեղական եւ արտասահմանյան ժամանցային ամսագրերը եւս այս մամուլի ցանկում են: Ըստ նույն գնումների պլանի, Երեւանի քաղաքապետարանը կամարանցումների գունազարդման համար ծախսել է 86 մլն 800 հազար դրամ:
‘