‘
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ նշանակված Աննա Ստեփանյանը Երևանի ավագանու ընտրությունների օրը կեղծ փաստաթղթով դիտորդ է ներկայացել, տեղեկացնում է CivilNET-ը:
Ըստ աղբյուրի, Երևանի ընտրատեղամասերից մեկում նա հանդես էր եկել որպես դիտորդ Կրթություն և մշակույթ կազմակերպության անունից։ «Անկախ դիտորդ» նախաձեռնության խոսնակ Դանիել Իոաննիսյանը ընտրատեղամասից կապ էր հաստատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ և պարզել, որ թեև Ստեփանյանը դիտորդություն էր իրականացնում, սակայն նրա անունը չկար գրանցված դիտորդների ցուցակում, և փաստորեն նրա դիտորդական վկայականը կեղծ էր։ Ստեփանյանին այնուհետև դուրս էին հրավիրել ընտրատեղամասից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
‘