‘Քաղաքապետարանի մոտից չորս ակտիվիստ բերման ենթարկվեց’

997

Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա անցկացնող ակտիվիստներից չորսը այսօր բերման ենթարկվեցին: Փոխանցում է Ազատությունը: Ըստ այդմ, ակտիվիստները ցանկանում էին ներկա լինել մայրաքաղաքի ավագանու նիստին, ինչը իրավապահները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ նրանք պետք է նախապես համաձայնեցնեին իրենց մասնակցության հարցը:
Մերժում ստանալով՝ ակտիվիստները փորձեցին ներս մտնել ոստիկանական պատնեշը ճեղքելով, ինչի արդյունքում նրանցից չորսը բերման ենթարկվեցին:

Նախորդ հոդվածը‘Նադալը US Open-ի չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Տեղի կունենա «Որդան կարմիր» ռոք խմբի «A4» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը’