‘Քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել’

890

Քաղաքապետարանի մոտ նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը գիշերը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշել են արևահարություն, սակայն նա չի հոսպիտալացվել:

Հիշեցնենք, որ երիտասարդները արդեն 11 օր է՝ նստացույց են անում: Ոստիկանությունն օրեր առաջ չթույլատրեց նրանց վրան տեղադրել:

Նստացույցը սկսվել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներից հետո, նախօրեին ակտվիստները նաև Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել, ով խոստացել է սեղմ ժամկետներում արձագանքել նրանց նամակին:

Նախորդ հոդվածը‘Խոշոր հրդեհ «Դողագործ» գործարանում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հայ ծրագրավորողը պատրաստել է նոր խաղ՝ «Շախմատ Լեւոն Արոնյանի հետ»’