‘Քաղաքապետարանի պաշտոնյան 1150 դրամով թթվասեր է մատակարարել մանկապարտեզներին. Մամուլ’

1798

Երեկ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մանկապարտեզներին, մանկատներին և ծերանոցներին սնունդ մատակարարող «Երեքնուկ», «Սեար գրուպ», «Ամարաս Յուս» ընկերություններին տուգանել է 15 մլն-ական դրամով։ Ինչո՞ւ, բացատրենք. օրինակ՝ «Ամարաս Յուս»-ը թիվ 38 մանկապարտեզում հաղթել է մատակարարման մրցույթում, սակայն հրաժարվել է ծառայություն մատուցել՝ զիջելով 2-րդ տեղը զբաղեցրած «Սեար գրուպ»-ին։ Արդյունքում՝ թթվասեր մատակարարելու համար պետությանը ներկայացվել է 740 դրամին համարժեք գնային առաջարկ, սակայն մատակարարվել 1150 դրամով։

«Ժողովուրդ»-ը պարզել է, որ «Երեքնուկ»-ի, «Սեար գրուպ»-ի և «Ամարաս Յուս»-ի տնօրենը նույն մարդն է՝ Յուրա Ադյան։ Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների, նա արմատներով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղից է, նրա համար Արցախի իշխանությունները ամենաբարձր մակարդակով միջնորդել են, որ «շատ չնեղացնեն»։

Օրինախախտներից մեկի սեփականատերն էլ, ըստ թերթի աղբյուրների, Երևանի քաղաքապետարանի վարչության պետերից մեկն է, որի անունը ճշտվում է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Գյուղապետերի շրջանում արտագաղթը շարունակվում է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վոլգոգրադի մահապարտուհու ամուսինը շրջափակված է Մախաչկալայի տներից մեկում’