‘Քաղաքապետարան. Ողջ գիշերվա ընթացքում փողոցներն ու մայթերը մշակվել են աղով և ավազով’

802

Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավվել է վարչական շրջանների համապատասխան ծառայություններում առկա ամբողջ տեխնիկան, ինչպես նաև  շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջ գիշերվա ընթացքում փողոցներն ու մայթերը մշակվել են աղով և ավազով: Առավոտյան ժամը 4-ից գրեյդերների միջոցով մաքրման աշխատանքներ են իրականացվել գլխավոր պողոտաներում և փողոցներում: 

Հունվարի 10-ի առավոտյան տվյալներով՝ փողոցների և մայթերի մաքրման և մշակման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 200 տոննա աղ և շուրջ 800մ/խ ավազ։

Ներկայում, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, տեղափոխվում է կուտակված ձյունն ու համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված շուրջ 274 աշխատողների ու 120 երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև վերգետնյա անցումների, ստորգետնյա անցումների աստիճանահարթակների, շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել Իրանին հրթիռային զենքի բաղադրիչներ վաճառելու փորձ կատարած գործարարը’
Հաջորդ հոդվածը‘Ռումինիայում ռեակտորի վթարային անջատում է տեղի ունեցել ատոմային էլեկտրակայանում ‘