‘Քաղաքապետի խորհրդականի որդու կողմից արձակած կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քր. գործ’

687

Հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել են փախուստի: 
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝  կրակոցները հնչել են Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ՝ նրա որդու կողմից, ում ոստիկանները որոնում են: 

Նախորդ հոդվածը‘Կարլ Բիլդտ. Հայաստանի հետ նոր գործընթաց սկսելուց առաջ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանի նկատմամբ մահափորձ է կատարվել’