‘Քաղաքապետի խորհրդականի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզվել է ‘

657

Ինչպես տեղեկացրել ենք` հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:

Պարզվել էր, որ ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի: 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշեցնք, որ հունիսի 10-ին ոստիկանության բաժին էր ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն և ներկայացրել առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակը` հայտարարելով, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ: 

Սամվել Ք.-ն ձերբակալվել էր, ատրճանակը` ուղարկվել փորձաքննության:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նշված հանցագործությանը մասնակցել են նաև 1988 թ. ծնված Հովհաննես Կ.-ն, 1987 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն, 1974 թ. ծնված Սեդրակ Փ.-ն և 1993 թ. ծնված Գոռ Հ.-ն: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` Հովհաննես Կ.-ն, Սեդրակ Փ.-ն և Ռաֆայել Մ.-ն ներկայացել են բաժին և տվել խոստովանական ցուցմունքներ:

Սեդրակ Փ.-ն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Գոռ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք նաև, որ Սամվել Քոթանջյանը Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի որդին է: 

Նախորդ հոդվածը‘Եվրահանձնաժողովի նախագահը հանդիպել է Ալիեւի հետ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ստորացման մեխանիկան, կամ` Эдик, подписывай!’