‘
Այսօր Կառավարության դիմաց մի շարք տոնավաճառներում աշխատող ձեռնարկատերերի բողոքի ցույցին աջակցելու էին եկել նաեւ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ: Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում էին ընդդեմ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտնելիք օրենքի: Համաձայն դրա՝ շրջանառության հարկը 3%-ից դառնում է 1%, փոխարենը՝ տնտեսվարողները պարտավորվում են վաճառվող ապրանքի մասին պարբերաբար փաստաթղթային տվյալներ ներկայացնել ֆինանսների նախարարությանը:
Ակցիայի ավարտից հետո քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդան Հարությունյանին եւ բերման ենթարկել նրան` ասելով, որ տանում են Կենտրոնի ոստիկանություն: Դեպքի մանրամասները դեռեւս հայտնի չեն:
Նշենք, որ մի շարք ակտիվիստներ իրենց հետ կառավարության շենք էին բերել տարբեր գույների մկան թակարդներ, ինչպես նաեւ ցույցի ժամանակ պարբերաբար կարմիր քարտ էին ցույց տալիս կառավարությանը:
‘